BitTorrent Inc. ընկերության գործադիր տնօրեն Մեթ Մեյսոնը հայտարարել է, որ գալիք տարի կսկսի համագործակցել իրավասուների հետ և կզբաղվի օրինական թվային բաղադրիչների առաջընթացով:
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի «զվարճանքների արդյունաբերությունը» մեզ ճանաչի որպես գործընկեր: Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ BitTorrent-ն ընկերություն է»,-ասել է Մ. Մեյսոնը:
Նա նաև հայտարարել է, որ BitTorrent-ի օգտատերերի թիվը և նրա ավելի հեշտ տարբերակի` u Torrent-ի հաջողված փորձը, ինչպես նաև մարդկանց պատրաստակամությունը` վճարել որակյալ կոնտենտի համար, թույլ է տալիս BitTorrent-ի ղեկավարությանը օպտիմալ գնահատել նման անսպասելի որոշման պոտենցիալը:









































