Դևիդ Բեքհեմի մարզաշապիկներն արդեն մի քանի տարի է՝ ամենաշատ վաճառքն ունեն MLS-ում, և զարմանալի չէ այն, որ «Լոս Անջելես Գելեքսի»-ն ֆուտբոլիստի հեռանալու կապակցությամբ նոր շապիկներ է թողարկել տեխնիկական հովանավոր Adidas-ի աջակցությամբ:
Վերնաշապիկի վրա գրված է Goodbye Beckham: Գինը՝ 23,99 դոլար:
Հիշեցնենք, որ Բեքհեմը հանդես է գալիս «Լոս Անջելես Գելեքսի»-ում 2007 թվականից:







































