Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կարծում է, որ շոտլանդական «Սելթիկ»-ի երկրպագուներն արժանի են տեսնելու իրենց ակումբը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում:
««Սելթիկ»-ի երկրպագուներն արժանի են տեսնել իրենց ակումբը փլեյ-օֆֆ փուլում: Մեր դեմ երկու խաղում էլ նրանք հիասքանչ էին: Նման բան երբևէ չէի տեսել: Անգամ «Կամպ Նոու»-ում ստորացուցիչ պարտությունից հետո նրանք չէին դադարում: Միանշանակ է՝ առանց «Սելթիկ»-ի երկրպագուների Չեմպիոնների Լիգան լուռ կլիներ»,- ասել է Մեսսին:








































