Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի իշխող կուսակցություններն ընդհանուր հուշագրի նախագիծ են պատրաստել, որը սահմանելու է միջկուսակցական համագործակցության հիմնական ձևերը:
Ինչպես հաղորդում է BaltInfo-ն, այսօր Սանկտ Պետերբուրգում «Եվրասիական ինտեգրում 21-րդ դարում» ֆորումի շրջանակներում համապատասխան արձանագրությունը ստորագրել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Միասնական Ռուսաստանը», Ղազախստանի՝ «Նուր Օթան» և Ադրբեջանի՝ «Էնի Օզարբոյչոն» կուսակցությունները։
Հուշագիրը նախատեսվում է ընդունել 2013 թ. առաջին կեսին: Նախապես դրա տեքստը պետք է հաստատեն 4 կուսակցությունների ղեկավար մարմինները:









































