Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական մամուլը, «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստում է իր թիմին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ պորտուգալական «Պորտու»-ի դեմ հանդիպմանը՝ քաջ գիտակցելով, որ այդ հանդիպումը կարող է վերջինը լինել իր համար իբրև ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ:
Հաղորդման համաձայն՝ ինքը՝ Անչելոտին, հայտարարել է, որ պատրաստվում է կտրուկ փոփոխություններ կատարել թիմում, սակայն նա հավանաբար տեղյակ չէ, որ ֆրանսիական ակումբի հավակնոտ, միլիարդատեր ղեկավարներն արդեն որոշում են կայացրել գլխավոր մարզիչի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսեց շուրջ 260 միլիոն եվրո:






































