Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահի որդի Ահմեդ Օզալը Անկարայում հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ ժամանակին իր հայրը ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանին առաջարկել է իր քարտուղարության ղեկավարի պաշտոնը.
«Դեռևս հորս վարչապետ եղած ժամանակ (1983-1989) Էրդողանը Ստամբուլում թաղապետ էր: Էրդողանը հորս ուշադրությունը գրավել է այն ժամանակ, երբ նրանք հանդիպել են մի քանի անգամ: Հայրս երբեք մարդկանց չի դասակարգել՝ ելելով նրանց կուսակցական պատկանելությունից:
Նրա համար կարևոր է եղել բուն մարդը: Հայրս Էրդողանին առաջարկել է քարտուղարության ղեկավարի պաշտոնը, սակայն Էրդողանը մերժել է այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ աջակցում է Նեջմեթթին Էրբաքանին»:









































