Որպես Իրաքի նախագահի թեկնածու քրդական խորհրդարանական բլոկն ընտրել է Ֆուադ Մաասումին: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Համաձայն Իրաքի Հիմնական օրենքի՝ հենց խորհրդարանականներն են ընտրում պետության ղեկավարին:
«Ֆուաս Մաասումը քրդական բլոկից միակ թեկնածուն է պետության նախագահի պաշտոնում»,-գործակալությանը հայտնել է քրդական քաղաքական շրջանակներում աղբյուրը:









































