Ամերիկյան Starbucks ընկերությունը, որը Բրիտանիայում սրճարանների ցանց ունի, հայտնել է, որ հարկերի վճարման հարցով բանակցություններ է վարում Բրիտանիայի կառավարության հետ,- փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս ընկերությունը պատկանում է այն միջազգային խոշոր ընկերությունների թվին, որոնք վերջերս մեղադրվել էին Բրիտանիայում ստացած իրենց եկամուտներն այլ երկրներում գրանցելու ճանապարհով հարկերից խուսափելու համար:
Starbucks ընկերության վաճառքի ծավալը նախորդ տարում կազմել է 650 մլն դոլար, սակայն եկամտահարկ չի վճարվել:
Երկուշաբթի օրը Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը զեկույց է հրապարակել, որում խստորեն քննադատել է այդ ամերիկյան ընկերությանը:









































