ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) բոլոր ամերիկյան ավիաընկերությունների համար երկարացրել է թռիչքների արգելքը Իսրայելի գլխավոր օդանավակայան: Այս մասին հայտնում է BBC-ն:
FAA-ի հաղորդագրությունում ասվում է, որ ամերիկյան ավիաընկերությունները ևս 24 ժամ չեն կարող կիրառել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը:
Այդ քայլը բացատրվում է ուղևորների և անձնակազմի անվտանգության մասին հոգածությամբ՝ կապված օդանավակայանի շրջանում անկայուն իրավիճակով:
Երեքշաբթի ամերիկյան և եվրոպական ավիաընկերությունները դադարեցրել էին թռիչքներն այն պատճառով, որ օդանավակայանից 1.5 կմ հեռավորության վրա Գազայից արձակված հրթիռ էր ընկել:
24 ժամով թռիչքների արգելքը երկարաձգել է նաև Turkish Airlines-ը:









































