Այս տարի լրացել է The Rolling Stones–ի առաջին սկավառակի թողարկման 50 տարին, և խումբն այդ կապակցությամբ շրջագայություն է պլանավորել: Դժվար է պատկերացնել, թե քանի երկիր և քաղաք է այցելել The Rolling Stones–ն իր կեսդարյա պատմության ընթացքում:
Նրանց երկրպագուհիներին չէր խանգարում ոչ մի արգելք: Տարբեր ժամանակներում նրանք հանդիպել են The Rolling Stones խմբի անդամների հետ, ամուսնացել են նրանց հետ, երեխաներ ունեցել:
1967 թ. Անիտա Պալլենբերգը լքեց խմբի հիմնադիր և կիթառահար Բարյան Ջոնսին, և հանդիպում էր խմբի մյուս կիթառահար Քիթ Ռիչարդսի հետ: Բրայան Ջոնսի մեկ այլ ընկերուհու՝ Աննա Վոլինի հետ երաժիշտը հանդիպեց մինչև մահը՝ 1969 թ.: 1983 թ. Քիթ Ռիչարդսն ամուսնացավ Պետտի Հենսենի հետ, ով հետո նրան երկու երեխա պարգևեց:
Մեկ այլ կիթառահար Ռոննի Վուդի առաջին կինը Ջո Կարսլեյքն էր, ում հետ նա ապրեց յոթ տարի: Նրանք մի որդի ունեն:
Իհարկե, կանանց ուշադրությունից ամենից շատ օգտվել է Միկ Ջագգերը: Նրա արվեստի ամենամեծ երկրպագուհին Բեբե Բյուելլն էր:
1963-1966 թվականներից Ջագգերը հանդիպում էր Քրիս Շրիմպտոնի հետ: 1966 թ. Միկ Ջագգերը սկսեց հանդիպել Մարիան Ֆեյթբուլի հետ: Նրանց սիրավեպը շարունակվեց մինչև 1970 թ.: 1971 թ. Միկն ամուսնացավ Բյանկա Ջագգերի հետ: 1977 թ. Ջագգերն ամուսնացավ մեկ այլ գեղեցկուհի մոդելի՝ Ջերրի Հոլլի հետ: Ջերրին նրան չորս երեխա պարգևեց:
Տարբեր ժամանակներում Միկի հետ հանդիպել են Կարլա Բրունին և Ջենիս Դիկկենսոնը:








































