Friday, 12 06 2026
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի

Ծայրահեղ աղքատությունից մինչև անսահման միլիոններ. 20 հետաքրքիր փաստ՝ Խամես Ռոդրիգեսի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը երեկ պաշտոնապես ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ: «Արքայական ակումբ»-ը նրա տրանսֆերի դիմաց «Մոնակո»-ին վճարեց 80 մլն եվրո՝ իրականացնելով ֆուտբոլի պատմության 4-րդ ամենաթանկարժեք տեղափոխությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 հետաքրքիր փաստ՝ Խամես Ռոդրիգեսի մասին:

Ռոդրիգեսը չի սիրում իր անունը և պահանջում է իրեն ճանաչել որպես Խամես: Նրա անունը որոշել է Ջեյմս դնել հայրը՝ ոգեշնչվելով Ջեյմս Բոնդից:

Ռոդրիգեսի հայրը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում: Խամեսը շատ փոքր էր, երբ հայրը լքեց ընտանիքը՝ կնոջն ու որդուն թողնելով ծայրահեղ աղքատության մեջ: Նրա հայրն ամուսնացել է 3 անգամ և ունի 3 երեխա՝ 3 տարբեր կանանցից:

Երբ կիսապաշտպանը պայմանագիր կնքեց «Ռեալ»-ի հետ, հայրը հայտարարեց. «Դեռ մանկուց որդիս երազում էր խաղալ Իսպանիայում: Նա միշտ ձգտում է կատարելության: Հպարտանում եմ նրանով»:

Ռոդրիգեսը որոշել է ֆուտբոլիստ դառնալ ճապոնական «Ավագ Ցուբասը» ճապոնական մուլտֆիլմի շնորհիվ: Փոքրիկը ոգեշնչվել էր մուլտֆիլմի հերոսից՝ Ցուբասից, ով տեղափոխվում է… «Բարսելոնա» ու հեթ-տրիկի հեղինակ դառնում «Ռեալ»-ի դեմ խաղում:

article-2677750-1F5486BE00000578-519_634x716

Նրա ֆուտբոլային կարիերայում ամենաառանցքային դերն ունեցել է առաջին մարզիչը՝ Խուան Կարլոս Ռեստրեպոն: Նա մեծ ուշադրություն էր դարձնում Ռոդրիգեսին: Երբ կիսապաշտպանը ստորագրեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Էնվիգադո» ակումբի հետ, սկսեց մասնագետին ամսական 100.000 պեսո վճարել անհատական մարզումների համար:

Թիմի մարզումներից հետո, երբ խաղընկերները գնում էին տուն, Ռոդրիգեսը մնում էր խաղադաշտում ու մարզվում անհատական ծրագրով: Նա հատկապես մեծ ուշադրություն էր դարձնում հարվածներին ու ստանդարտ դիրքերի իրացմանը. «Նա ցանկանում էր լինել լավագույնը և պատրաստ էր աշխատել, մինչև ուժասպառ կընկներ խոտածածկին: Թիմային մարզումից հետո մարզվում էր անհատական ծրագրով, որից հետո կարող էր գնալ մարզասրահ: Նա ձգտում էր կատարելության»,- նշել է ֆուտբոլիստի մայրը՝ Պիլարը:

Խամեսն ընդամենը 14 տարեկան էր, երբ խաղաց իր ակումբի՝ կոլումբիական «Էնվիգադո»-ի մեկնարկային կազմում: 17 տարեկան հասակում նա դարձավ Արգենտինայի առաջնության պատմության ամենաերիտասարդ արտասահմանցի ֆուտբոլիստը՝ խաղալով «Բենֆիլդ»-ի կազմում:

Ռոդրիգեսի կինը Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի քույրն է՝ Դանիելա Օսպինան: 2008թ., երբ ծանոթացան Խամեսն ու Դանիելան, ֆուտբոլիստները միմյանց չէին ճանաչում:

Դանիելան հանուն Խամեսի հրաժարվել է վոլեյբոլիստուհու կարիերայից: Նա հանդես էր գալիս Կոլումբիայի երիտասարդական հավաքականում, բայց որոշեց հրաժարվել կարիերայից ու 2010թ. Ռոդրիգեսի հետ մեկնել Եվրոպա:

3226186697_1_6_oDFk1cXK

Խամեսի տեղափոխությունը Եվրոպա մեծ սթրես էր մոր համար: Ֆուտբոլիտի մայրը՝ Պիլարը, խոստովանել է, որ 3 ամիս շարունակ ամեն երեկո արտասվել է: Ռոդրիգեսն ամեն օր զանգահարել է մորը, բայց յուրաքանչյուր քարտ լիցաքավորված է եղել 2 րոպե, քանի որ այդ ժամանակ նա չուներ բավականաչափ գումար՝ ավելի երկար խոսելու համար: «Ինձ դա շատ էր օգնում: Տեղեկանում էի՝ ինչպես են գործերը, խնդրում էի լավ սնվել»,- նշել է մայրը:

Եթե Եվրոպա տեղափոխության սկզբում նա գումար չուներ նույնիսկ ձեռք բերել լիցքավորման քարտեր, ապա «Պորտու»-ում և «Մոնակո»-ում խաղալու ժամանակահատվածներում զգալի կարողություն կուտակեց: Առաջին խոշոր գումարով նա Կոլումբիայում առանձնատուն կառուցեց պապիկի և տատիկի համար, ռեստորան կառուցեց Պորտուի տուրիստական թաղամասում:

Ռոդրիգեսը բացել է «Մենք բոլոր կոլումբիացիներ ենք» բարեգործական ֆոնդ, որը կարիքավոր երեխաներին օգնում է ձեռք բերել մարզական հանդերձանք ու առաջին քայլերը կատարել ֆուտբոլում. «Ես գիտեմ՝ ինչ է նշանակում նույնիսկ չունենալ խաղակոշիկ: Ինձ համար իսկական տոն էր, երբ ունեցա առաջին խաղակոշիկս»,- նշել է ֆուտբոլիստը:

«Ռեալ»-ում Խամեսի շաբաթական աշխատավարձը կազմում է 140.000 եվրո:

Պորտուգալիա տեղափոխությունից հետո նա չդադարեցրեց ուսումը: Ռոդրիգեսն ինժեների մասնագիտություն ունի:

Նրա կուռքը եղել է Զինեդին Զիդանը:

Խամեսը լուրջ, երբեմն ինքնամփոփ երիտասարդ է: Նա չի սիրում գիշերային կյանքը. «Նա կենտրոնացած, լուրջ և պատասխանատու անձնավորություն է: Նա չի հայտնվել գեթ 1 սկանդալային պատմության կենտրոնում և իր ողջ ազատ ժամանակը նվիրում է ինձ ու փոքրիկին»,- նշել է Դանիելան:

90059_162247_1

Գոլի հեղինակ դառնալուց հետո Խամեսը համբուրում է ձեռքի դաջվածքը, որը նվիրված է իր 1 տարեկան աղջկան՝ Սալոմեային: «Երեխայի ծնունդից հետո նա շատ կենսուրախ դարձավ: Մինչ այդ չափազանց զուսպ էր ու ինքնամփոփ: Նա ասաց, որ երեխան իր կյանքի լավագույն նվերն է»,- ասել է Դանիելան:

Ռոդրիգեսի շնորհանդեսին ներկա էին 45.000 երկրպագուներ: Ընդ որում՝ 15.000 երկրպագուներ ժամանել էին Կոլումբիայից՝ ներկա լինելու իրենց ազգային հավքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկի շնորհանդեսին:

Խամեսը դարձավ «Մունդիալ-2014»-ի լավագույն ռմբարկու՝ 399 րոպեում խփելով 6 գոլ: Նա նաև 2 գոլային փոխանցում կատարեց:

Ֆլորենտինո Պերեսի առաջն խոսքերը՝ ուղղված Ռոդրիգեսին. «Վստահ եմ, որ հիշելու ես օրը, երբ եկար «Բեռնաբեո» ու ասացիր. «Ցանկանում եմ խաղալ այստեղ»: Այսօր քո երազանքն իրակացավ: Դու կրում ես մարզաշապիկ, որը կրել են Զիդանը, Ռաուլը, Կրիշտիանուն և այլք»:

635416710942499504

 

Նյութի ամբողջական օգտագործումն այլ լրատվամիջոցներում խստիվ արգելվում է: Մասնակի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում