Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` այսօր` դեկտեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 22-ամյա Անուշ Պողոսյանը, վարելով «Դեու» մակնիշի 30 ԼԼ 560 համարանիշի ավտոմեքենան, Ազատության պողոտա և Բաբայան փողոցների խաչմերուկում բախվել է մայթին տեղադրված լուսացույցին:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:










































