Ավստրալիայի իշխանությունները դեկտեմբերի 1-ից արգելել են ծխախոտի տուփերի վրա տպել արտադրողների անունները: Այս կերպ Կանաչ մայրցամաքում ցանկանում են անհնար դարձնել ծխելու քարոզչությունը:
Ամբողջ աշխարհում հայտնի «Մարլբորո» և «Քեմել» ընկերությունների արտադրանքի փոխարեն ավստրալացի սպառողները ստիպված կլինեն ընտրություն կատարել դրանցից չտարբերվող տուփերով արտադրանքից: Դրանց վրա կան նիկոտինի վտանգի մասին զգուշացնող գրություններ:
Իշխանությունների տվյալներով` տարեկան Կանաչ մայրցամաքի մոտ 15 հզ. բնակիչ մահանում է ծխելու կապված հետ հիվանդություններից: Ծխախոտ արտադրողները, իրենց հերթին, հայտարարում են, որ ծխախոտի դեմ պայքարը անցնում է բոլոր սահմանները:
Ըստ BBC-ի հաղորդման՝ Ավստրալիայի օրինակին մոտ ապագայում կարող են հետևել նաև այլ երկրներ: Մասնավորապես, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:







































