Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցումների երրորդ օրն իր ելույթն ավարտեց նաև 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Երիցյանը:
Կարմիր անկյունից մենամարտած Երիցյանը 11:8 (3:2, 3:2, 5:4) հաշվով պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Անվար Տուրապովին: Այս հաղթանակից հետո Գոռն ապահովեց իր տեղը 64 կգ քաշայինների պայքարի 1/8 եզրափակիչում:









































