Monday, 29 04 2024
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Պատերազմ կամ անդամակցություն. Ռուսական ամենաստոր մեթոդները. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքագետների մեծ մասը վստահ է՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մալազիական ինքնաթիռի կործանումը և որպես դրա հետևանք` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարման նոր փուլն իր արտահայտությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում: Քաղաքագետների մեծ մասը չի սխալվում՝ այդ կանխատեսումներն իրականանում են օր օրի: Առնվազն` Հայաստանի մասով: Հայաստանում ու Հայաստանի շուրջ: Իրականանում են ամենակեղտոտ ու ամենաստոր մեթոդներով: Ռուսական մեթոդներով: Ռուսական մեթոդներով՝ նաև հայերի կատարմամբ: Նախօրեի երեկոյան, օրինակ, մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների վրա:

Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50 հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Տեղի ունեցածն, իհարկե, նողկալի և խստագույնս դատապարտելի երևույթ է:

Մյուս կողմից, սակայն, քաղաքական մեղսունակությունը պահանջում է առնվազն չբացառել, որ նման հանցագործությունները՝ նման լարված պայմաններում ու նման լարված տարածաշրջանում, չեն կատարվում պատահաբար ու, որ «վայելուչ հագուկապով այրերը», որպես կանոն, ուղղորդվում են շատ որոշակի տեղից, շատ որոշակի նպատակներով: Ընդհանրապես, ցանկացած հանցագործությունից հետո ծագող առաջին հարցն «ո՞ւմ է այն ձեռնտու» հարցադրումն է։

Իսկ Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները, ակնհայտ է՝ ձեռնտու են առաջին հերթին` Ռուսաստանին, որն իր բոլոր նպատակներին հասնելու համար միայն մեկ մեթոդի է տիրապետում՝ սառը հակամարտությունների «տաքացումը»: Ձեռնտու է ճիշտ այնպես, ինչպես հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում ակտիվացած բախումները, որոնց հետևանքով ամեն շաբաթ հայ զինվորներ են սպանվում:

Բայց, ըստ ամենայնի, Ռուսաստանը չի բավարարվում սահմանային փոխհրաձգությունների ներկայիս «մակարդակով», և պետք է ավելին: Ընդհուպ՝ մինչև պատերազմի վերսկսումը: Որպեսզի դա տեղի ունենա, բավարար է, որ հայկական կողմն ադրբեջանցիների կրակոցներին պատասխանի ոչ թե զուսպ, այլ առանձնակի դաժանությամբ՝ մեկին տասը հարաբերակցությամբ: Հայկական կողմն այդպես չի վարվում, ու դա առաջացնում է ոմանց վրդովմունքը: Ոմանց թվում են ոչ միայն պատերազմի նախկին վետերանները, ովքեր թշնամուն արժանի հակահարվածներ տալու մասին խոսում են` առանց քաղաքական հաշվարկներ անելու, այլ նաև նրանք, ովքեր որևէ բառ չեն արտասանում` առանց քաղաքական հաշվարկի: Թե ինչո՞ւ կարող է նրանց համար ցանկալի լինել կամ առնվազն մերժելի չլինել պատերազմի վերսկսման հնարավորությունը, կարելի է միայն կռահել: Այնքանով, որքանով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ:

Ռուսներն արդեն նույնիսկ չեն թաքցնում, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դիմաց Հայաստանը կարող է վճարել Լեռնային Ղարաբաղով: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանն է պատրաստ վճարել Լեռնային Ղարաբաղով՝ Ադրբեջանի անդամակցության դիմաց: Ու որպեսզի դա ընդվզում չառաջացնի հայ հասարակության շրջանում, անհրաժեշտ է նրան կանգնեցնել երկընտրանքի առաջ՝ պատերազմ կամ անդամակցություն: Հիմա շատերը զբաղված են այդ երկընտրանքը «հասունացնելով»: Վրաստանում և Հայաստանում: Երկու ճակատով»:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում