Ֆրանսիական «Մոնակո»-ն արդեն փոխարինող է փնտրում Խամես Ռոդրիգեսին, որը մոտ օրերս կդառնա Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ:
«Մոնակո»-ն հետևում է «Գալաթասարայ»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին և ցանկանում է գնել նրա տրանսֆերը: Հոլանդացի ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանված է 20 մլն եվրոյով, և ֆրանսիական ակումբը կարող է բանակցություններ վարել Սնեյդերի հետ, եթե վճարի սահմանված 20 մլն եվրո գումարը:
Նշենք, որ Սնեյդերը «Գալաթասարայ» է տեղափոխվել 2012 թվականին՝ իտալական «Ինտեր»-ից:







































