Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանի փաստաբանները հերքել են մամուլում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ իրենց պաշտպանյալն ու սպասուհի Նաֆիսատու Դիալլոն համաձայնության են եկել, հաղորդում է Life News-ը:
Նրանց խոսքերով` Ստրոս Կանի և հայցվորի միջև ընթանում են բանակցություններ, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
Փաստաբանները հայտարարել են, որ իրականությանը չեն համապատասխանում նաև հաղորդագրություններն այն մասին, որ Ստրոս Կանը սպասուհուն 6 միլիոն դոլար կվճարի բարոյական վնասի համար:








































