Դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը դարձել է ամենաընդունված միջազգային օրերից մեկը և հնարավորություն է տալիս տեղեկացված լինել հիվանդության ու դրա պրոֆիլակտիկայի մասին:
1987թ. Առողջության համաշխարհային կազմակերպությունը հաստատեց հիվանդության դեմ պայքարի օր, որն առաջին անգամ նշվել է 1988թ. դեկտեմբերի 1-ին: 1996թ. սկսեց գործել ՄԱԿ-ի` ՁԻԱՀ-ին և ՄԻԱՎ-ին վերաբերող Միացյալ ծրագիրը (UNAIDS):
ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:









































