Լյուպիտա Նիոնգոյի նոր ֆոտոշարքը մամուլն անվանում է լավագույններից մեկը նրա կարիերայում: «Ստրկության 12 տարիները» ֆիլմի աստղը լուսանկարվել է ֆրանսիական Elle ամսագրի շապիկի համար՝ հայտնում է spletnik.ru-ն՝ լուսանկարների համար շնորհակալություն հայտնելով Vera2014 բլոգերին:
Ոճաբանները 31-ամյա դերասանուհու համար ընտրել են վառ դեղին անհամաչափ զգեստ՝ Giambattista Valli-ից, որը համադրել են կապույտ կոշիկների հետ: Կարմիր շրթներկն ամբողջացրել է Լյուպիտայի կերպարը:














































