Կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենն իր կարծիքն է հայտնել թիմի կազմում անցկացրած առաջին հանդիպման վերաբերյալ:
«Հաճույքով եմ խաղում «Բարսելոնա»-ում: Ինձ դուր է գալիս կատալոնական ակումբի խաղաոճը: Այս անգամ ես ավելի հաճախ դիպչում էի գնդակին փոխանցում կատարելու, ոչ թե սեփական դարպասը փրկելու համար: Դա շատ կարևոր է թիմի խաղաոճի համար:
Կարծում եմ` մենք կատարեցինք մեր առջև դրված խնդիրը: Սա մեր առաջին խաղն էր, և այն լավ անցավ»,- Goal. com-ը մեջբերում է տեր Շտեգենի խոսքերը:






































