Նախօրեին ամերիկյան Maroon 5 փոփ-խմբի մենակատար 35-ամյա Ադամ Լևինը, որն ացած տարի աշխարհի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել, և նրա 25-ամյա հարսնացուն՝ Victoria’s Secret-ի մոդել Բեհատի Պրինսլոուն, ամուսնացել են, փոխանցում է People պարբերականը:
Արարողությունը կայացել է մեքսիկական Լոս-Կաբոս հանգստավայրում 275 հյուրերի մասնակցությամբ:
Հարսնացուն կրել է Marchesa-ի հարսանեկան զգեստը:
Սիրահարները հյուրերի համար El Dorado Golf & Beach Club հյուրանոցի լողափում երեկույթ են կազմակերպել:












































