Aravot.am-ը գրել է.
Այսօր Aravot.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ քիչ առաջ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում գլանների վիրահատությունից հետո տղա երեխա է մահացել`Սեյրան անունով: Երեխան Արևիկ գյուղից է:
Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ նրան վիրահատել են 5 օր առաջ, վիրահատությունը անցել է բարեհաջող, սակայն այսօր երեխան խեղդվել է հաց ուտելու ժամանակ. հաց է կերել, այդ ժամանակ հազացել է, հացը ժողովրդական լեզվով ասած թռել է շնչափողը, ու երեխան խեղդվել է:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում











































