Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Վաղոն խանդի հողի վրա կծել-պոկել է մտերմուհու ականջը․ վերջինս շարունակում է սիրել նրան ու խնդրում է չպատժել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Վաղինակ Ո.-ի գործով դատական քննությունը:

22-ամյա Վաղինակ Ոսկանյանը 2012 թվականից ինտիմ կապի մեջ է իրենից մի քանի տարով մեծ Ս.-ի հետ, ով բնակվում է հանրակացարանում:

Մինչև 2013 թվականի հոկտեմբերի 23-ը Վաղինակը Ս.-ի հետ ապրել է այդ հանրակացարանում: Բայց նրա ու Ս.-ի հարաբերությունները լարվել են: Վաղինակը հավաքել է իրերն ու հեռացել է:

Մի քանի օր անց՝ հունիսի 30-ին, նա ցանկացել է հանդիպել կնոջը, գնացել է նրա տուն, բայց Ս.-ի տանն այդ ժամանակ գտնվել է նրա վաղեմի ընկերը:

Մեկ ուրիշ տղամարդու տեսնելով Ս.-ի տանը՝ Վաղինակը զայրացել է, ծեծել է կնոջը, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնին:

Ս.-ն, ըստ գործի փաստական հանգամանքների, սողալով մոտեցել է մուտքի դռանը, դուրս է եկել միջանցք և օգնություն է խնդրել:

Վաղինակը բռնել է տուժողի մազերից, քաշելով հանել է միջանցք, կծել-պոկել է նրա աջ ականջի մի փոքրիկ կտորը՝ տուժողի առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Բնակիչների միջամտությունից հետո Վաղինակը հեռացել է:

Նույն օրը՝ գիշերվա ժամը չորսին, հանգստանալով ու գիտակցելով իր արարքը՝ Վաղինակը վերադարձել է Ս.-ի շենքի մոտ՝ վերջինիս առողջական վիճակի մասին իմանալու:

Տեսել է, որ բնակարանի դուռը փակ է, լույսը՝ հանգցրած: Վաղինակը ցանկացել է ստուգել՝ կինը տա՞նն է, թե՞ ոչ:

Նա յուրահատուկ ձևով է կատարել այդ «ստուգումը». քարով հարվածել է պատուհանին, ջարդել ապակին ու վերջապես համոզվելով, որ Ս.-ն տանը չէ, հեռացել է:

Նախաքննական մարմինը Վաղինակին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել տուժող Ս.-ին, նրան դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, «պոռթելու նպատակով մատները մտցրել է տուժողի բերանը», իսկ երբ կինը կծել է նրա մատը, Վաղինակն իր հերթին կծել-պոկել է տուժողի ականջի փոքրիկ կտորը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս, պատճառելով նաև ուժեղ ցավ, մարմնական տառապանք:

Վաղինակը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Վաղինակը հիվանդություն ունենալու հիմքով ոչ պիտանի է ճանաչվել խաղաղ ժամանակ զինծառայության համար:

Նրա մոտ ախտորոշվել է «անձի հիստերիկ խանգարում», իսկ Նուբարաշենի համապատասխան կլինիկայում կատարված հետազոտության արդյունքներով ախտորոշվել է «անձնային գծերի շեղվածություն՝ ինքնավնասումով ու կոպիտ ցուցադրական վարքով»:

Նախաքննական մարմինը պարզել է, որ Վաղինակը իր բնավորության ու, ըստ երևույթին, հիվանդության բերումով բազմիցս հայտնվել է կոնֆլիկտային իրավիճակներում: Մի քանի անգամ նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել բողոքի բացակայության հիմքով:

Իր մտերմուհու ականջի փոքրիկ կտորը կծել-պոկելը ևս, իհարկե, պայմանավորված է եղելՎաղինակի հիվանդությամբ, խանդի բռնկումով ու ալկոհոլի ազդեցությամբ:

2014 թվականի ապրիլի 4-ին ընդհանուր իրավասության դատարանը Վաղինակի նկատմամբ նշանակել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, ինչը չէր արել նախաքննական մարմինը:

Այսօր դատարանում հրապարակվեց այդ փորձաքննության եզրակացությունը:

Հոգեբույժների եզրակացությամբ՝ Վաղինակը հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, իր արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ:

Դատական հոգեբանների կարծիքով՝ Վաղինակի վարքի վրա ազդել է իմպուլսիվությունը, հուզական անկայունությունը, ինքնավերահսկողության ցածր մակարդակը:

Ըստ փորձագետի՝ Վաղինակի մտավոր զարգացվածությունը համապատասխանում է նրա ստացած կրթական մակարդակին ու կենսափորձին:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանն առարկություն ներկայացրեց՝ նշելով, որ ո՛չ դատական հոգեբույժները, ո՛չ դատական հոգեբանները չեն անդրադարձել Վաղինակի հիվանդության ազդեցությանը՝ նրա վարքի ու կատարած հանցավոր արարքի վրա:

Ի վերջո՝ ասել, թե Վաղինակը հոգեպես բոլորովին առողջ է՝ հնարավոր չէ, երիտասարդը հենց հիվանդության հիմքով է վերջնականապես ազատվել զինվորական ծառայությունից:

Ամբաստանյալ Վաղինակն ասաց, որ ինքը ներկայացել է այն նույն հոգեբուժական հանձնաժողովին, ում ներկայացել էր «բանակի հարցով»: Իրեն հիշել են, հարցրել, թե ինչպես է պատահել դեպքը ու՝ վերջ:

«Ես չեմ հասկանում «հետազոտել» բառի իմաստը, բայց ինձ միայն հարցեր են տվել»,- ասաց ամբաստանյալը:

Նրան բացատրվեց, որ տվյալ փորձաքննության առանձնահատկությունն է, որ փորձաքննվողի հետ զրուցեն, հարցեր տան:

Ընթերցվեց փորձագետների եզրակացությունից մի հատված, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես է Վաղինակը ներկայացել փորձաքննության. «Տեսքը՝ թափթփված, մազերը՝ գզգզված, կարճ շալվարով, հողաթափերով, խոսում է անտարբեր տոնով, շուտ է բորբոքվում ու զայրանում…»:

Նախագահողը, օրինակի համար, ամբաստանյալին տվեց փորձաքննողների «սիրած» հարցերից մեկը՝ մեկ կիլոգրամ բամբա՞կն է ծանր, թե՞ մեկ կիլոգրամ երկաթը:

Ամբաստանյալը ինքնագոհ տեսքով ասաց՝ երկաթը, բնականաբար…

Նախագահողը հրապարակեց տուժողի դիմումը դատարանին, որով կինը հայտնել է, թե ինքն ու Վաղինակը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են, «գտնվում ենք բարի, ջերմ հարաբերությունների մեջ, նվիրված ենք իրար, ուրախ ենք ու երջանիկ: Ես ներել եմ Վաղինակին, հաշտ եմ նրա հետ, խնդրում եմ նրա նկատմամբ մեղմ վարվեք»:

Ամբաստանյալն ու տուժողը դատարան էին եկել ձեռք ձեռքի տված: Ամբաստանյալի արարքից ելնելով՝ ես պատկերացնում էի մռայլ ու աղմկոտ մեկին, բայց պարզվեց, որ նա վտիտ, փոքր-մոքր տղա է՝ դեռահասի նման: Տուժողը նույնպես փոքրամարմին, վտիտ կին է, ասես՝ քույր ու եղբայր լինեն:

Ամբաստանյալի մազերի սանրվածքն էլ արդիական էր, ինչը փորձագետները համարել էին «գզգզված»:

Նախօրեին գործի դատական քննությունն ավարտվեց, դատարանն անցավ դատական վիճաբանություններին:

Մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով:

Նա դասը լավ չսերտած աշակերտի պես որոշ դժվարությամբ մանրամասն ընթերցեց դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները՝ տուժողի պոկված ականջակտորի հատկանիշների վերաբերյալ, ապա ընթերցեց մասնագիտական եզրակացությունը, որ ականջի փոքրիկ կտորի բացակայությունը տուժողի դեմքի անջնջելի ձևախեղում, կոպիտ այլանդակում չի առաջացրել, չի հանգեցրել լսողական ֆունկցիայի խանգարման:

Իրոք, տուժող կնոջ մազերը ծածկել էին ականջները, ու ոչինչ չէր երևում:

Ընդհանրապես, մասնագետները նշել էին, թե ականջախեցու տվյալ հատվածը մարդու դեմքի շրջան չի հանդիսանում:

Մեղադրողը նշեց, թե ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան՝ միգուցե մոռանալով, որ ամբաստանյալը հոգեկան այնպիսի խնդիրներ ունի, որ դրանց պատճառով ընդհանրապես ազատվել է զինծառայությունից:

Մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Վաղինակին մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ու դատապարտել… 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Այսպիսի պատիժ հիմնականում չեն պահանջում անգամ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրողի ելույթը ծանր ազդեցություն թողեց տուժողի վրա: Նա այնպիսի լաց դրեց, որ չկարողացավ ելույթով հանդես գալ:
Ճառին նախապատրաստվելու համար ժամանակ խնդրեց նաև ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Դատարանը տրամադրեց այդ ժամանակը, և արձակուրդային այս սեզոնում հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 20-ին:

Արտասվող տուժողն ու նրան հանգստացնող ամբաստանյալը դատարանից թև թևի տված էլ հեռացան՝ երկու պատանիների նման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում