Forbes-2012-ի վարկանիշով մեր ժամանակների ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը` Կարոլին Մերֆին, զարդարել է նոր Wall Street Journal-ի շապիկը: Ամսագրի էջերին աստղը երևացել է սև-սպիտակ լուսանկարներով` ներկայացնելով Բրիջիտ Բարդոյի կերպարի իր մեկնաբանությունը, հայտնում է spletnik.ru-ն:
Շիկահեր գանգուրները, փարթամ սանրվածքը, մեծ ականջօղերը, պլաստիկե շրջանակներով ակնոցը, փոքր ձեռնոցները` այս հագուստով է նա փորձել մարմնավորել Բրիջիտ Բարդոյին, որի կերպարով հանդես են եկել նաև Կլաուդիա Շիֆերը, Կարմեն Էլեկտրան, Ժիզել Բունդհենը, Լինդսի Լոհանը և այլք:
Կարոլին Մերֆիի մարմնավորմամբ լեգենդար Բարդոն նորից հիացրել է բոլորին: Նախագծի հեղինակը լուսանկարիչ Դանիել Ջեքսոնն է:







































