ԱՄՆ կոնգրեսի սենատը հաստատել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ՝ կապված այն հանգամանքի հետ, որ երկիրը նախկինի պես չի կատարում իր պարտականությունները: Օրինագիծը, որը դարձել է ամերիկյան պաշպանության բյուջեի մի մասը, այսօր սատարել են բոլոր 94 սենատորները, որոնք մասնակցել են քվեարկությանը:
Ամերիկյան ընկերություններին այսուհետ արգելվում է գործնական հարաբերություններ ունենալ իրանական էներգետիկ ընկերությունների, ծովային նավահանգիստների, առևտրային ճակատների և նավաշինարարությունների հետ:
Ավելի վաղ ԱՄՆ պատժամիջոցներ էր սահմանել մի քանի օրենքների և նախագահական հրամանների հիման վրա`ուղղված Իրանի ֆինանսական և նավթային հատվածի դեմ:
Բարաք Օբամայի ադմինիստրացիան կարծում է, որ միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանվել են նաև Եվրամիության պետությունների կողմից, Իրանի սոցիալ տնտեսական իրավիճակի վրա զգալի ճնշում են գործադրում: