Ավտոմեքենաների արտադրության ոլորտում մնալու համար Volkswagen կորպորացիան կվերանայի թողարկվող մոդելային շարքի գները:
Դա կոնցեռնին կօգնի պահել մրցակցության ներկայիս մակարդակը և ավելացնել եկամուտը, որը կրճատվել է 2013թ.:
Մարտին Վինտերքորնը բաժնետերերի նիստին բացատրել է, որ տվյալ միջոցառումները կտրուկ են, հիվանդագին, սակայն անխուսափելի՝ հաղորդում է Le Matin-ը:
Մեծ արդյունավետություն և քիչ բարդություններ ունեցող մոդելների գների իջեցման միջոցով կոնցեռնը մտադիր է 2017թ. սկսած տարեկան 5 միլիարդ եվրո շահույթ ստանալ:
Դրանից բացի, ԱՄՆ-ում վաճառքի մակարդակը նախքին մակարդակին հասցնելու համար ընկերությունը ամերիկյան իր գործարանում նոր մոդել է թողարկել: Դրա արտադրության վրա ծախսվել է ավելի քան 600 միլիոն եվրո:









































