Համացանցում է հայտնվել 19-ամյա Քանյե Ուեսթի մասնակցությամբ տեսանյութը, որում նա ռեփ է կարդում: Տեսահոլովակը նկարահանվել է 1996թ.-ին՝ Նյու Յորքում երաժշտական խանութի բացման ժամանակ:
Հետաքրքիր է, որ իր առաջին ալբոմը հիփ-հոփ երգիչը թողարկել է դրանից միայն 8 տարի անց: Ներկայում ռեփերն ունի «Գրեմմիի» 21 արձանիկ:
Մի քանի օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է ավելի քան 200 հազար դիտում:












































