Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանոն վերսկսել է մարզումներն ու պատրաստվում է Լա Լիգայի հաջորդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Աթլետիկ» հանդիպմանը:
Հատկանշական է, որ բրազիլացի պաշտպանն աղիքային վարակի պատճառով բաց էր թողել «Բարսելոնա»-ի երեկվա մարզումը:
Ինչ վերաբերում է Ալեքսիս Սանչեսին, նա դեռ առանձին է մարզվում:




































