Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում միաժամանակ շահագործման են հանձնվել էթիլենի փոխադրման աշարհի ամենաերկար խողովակաշարը և աշխարհում ամենամեծ էթիլենային գործարանը: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Աբդուլ Հուսեին Բայաթը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ավարտվում է Քերմանշահի պոլիմերային գործարանի կառուցումը, և մինչև հաջորդ տարվա գարուն պլանավորված է շահագործման հանձնել ևս 8 նավթաքիմիական նախագիծ:
Ավելի վաղ նշվում էր, թե էթիլենի փոխադրման այդ խողովակաշարն ունենալու է 2400 կիլոմետր երկարություն՝ Իրանի հարավում գտնվող Ասալույեհ քաղաքից մինչև երկրի հյուսիս-արևմտյան հատվածում ընկած Ուրմիա:








































