Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Ռուսաստանին հանել է Անկարայի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող երկրների ցանկից: Այս մասին հայտնում է ամերիկյան զինվորական Defense News պարբերականը:
Ըստ Defense News-ի` դա տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ, որը վարել է նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ռուսաստանն ավանդաբար միշտ մեծ վտանգ է ներկայացրել Թուրքիայի համար: Defense News-ը նշում է, որ այն օրվանից, երբ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, առճակատում սկսվեց Թուրքիայի եւ Խորհրդային Միության միջեւ: