Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրաժարվել է համեմատել իր թիմի և «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիին անցյալի մեծագույն ֆուտբոլիստների հետ:
«Ստեֆանին բարդ է համեմատել անցյալի որևէ ֆուտբոլիստի հետ: Էլ-Շարավին ժամանակակից հարձակվողի վառ օրինակ է: Նախկինում հարձակվողները որոշակի խնդիր ունեին. պետք է խաղային առաջին գոտում:
Ներկայումս ռմբարկուները ստիպված են մշակել գնդակը, և Էլ-Շարավին անում է դա: Նա բազմաթիվ հիանալի որակներ ունի և առաջին հերթին ֆիզիկական` արագությունն ու ուժը»,- նշել է Պրանդելին:









































