Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կիսվել է տպավորություններով այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա հավակնում է տարվա լավագույն մարզչի մրցանակին:
«Ես ուրախ եմ այդ կապակցությամբ, քանի որ միշտ էլ հաճելի է նման ճանաչում ստանալը: Բայց, ինչպես ես քանիցս ասել եմ, նման պարգևներին լուրջ չեմ վերաբերվում:
Կարծում եմ` ավելի խոսուն է այն փաստը, որ երեքս էլ ներկայացնում ենք իսպանական ֆուտբոլը, ինչը խոսում է դրա հզորության մասին», – Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Հիշեցնենք, որ բացի Դել Բոսկեից մրցանակին հավակնում են Ժոզե Մոուրինյոն ու Պեպ Գվարդիոլան:









































