Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

«Դո՛ւրս մեր գրպանից» ավտոերթի մասնակիցների շարքում «կան» նաև ոստիկաններ

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր իրազեկման ավտոերթ անցկացրին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նախաձեռնության անդամները վարորդներին կոչ էին անում չվճարել արձանագրված տուգանքները, դիմել դատարան:

Ավտոերթին հետևում էին նաև ՃՈ աշխատակիցները: Մինչ երթի մեկնարկը՝ նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը ոստիկաններին ներկայացրեց երթուղին: Ոստիկաններն էլ հորդորեցին շատ դանդաղ չերթևեկել: Ավտոերթն անցավ առանց միջադեպերի:

Նշենք, որ ավտոերթի մասնակից մեքենաների մեջ կար նաև ոստիկանական համակարգի աշխատակիցների մեքենա՝ 90 LS 999 պետհամարանիշներով, որը ևս ազդանշան տալով՝ ակամայից «մասնակցում էր» ավտոերթին:

Ավտոերթի մասնակից վարորդները ընդգծում էին, որ թույլ չեն տալու իրենց նկատմամբ «տեռոր» իրականացնել, դիմելու են դատարան:

Ավտոերթին մասնակցում էին նաև «Դեմ եմ» նախաձեռնության որոշ անդամներ: Երթին ճանապարհին միացան նաև բազմաթիվ այլ վարորդներ: Այն ավարտվեց Էրեբունի թանգարանի մոտ:

Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը հաղորդեց, որ հաջորդ երթը անցկացվելու է մարզերից մեկում՝ Գեղարքունիքում, որտեղ ևս իրազեկման երթ կլինի, ինչպես նաև նախատեսված է ժամանցային ծրագիր՝ Սևանում:

Հիշեցնենք՝ նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, հաստատել նոր կանոնակարգ, իսկ մինչ այդ վարորդներին տուգանելու գործառույթը թողնել ՃՈ աշխատակիցների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում