Նոյեմբերի 28-ին Playboy-ի նախկին մոդել Աննա Նիկոլ Սմիթը կդառնար 45 տարեկան: Վիկա Լինն Հոգանի (սա նրա իսկական անունն է) մահվանից անցել է 5 տարի: Նա մահացել է 2007-ի փետրվարին թմրանյութերի չարաշահումից, բայց դեռ ապրում է իր դստեր` Դեննիլիննի և երկրպագուների սրտում: Շուտով լույս կտեսնի նրա մասին պատմող «Աննա Նիկոլի պատմությունը» (The Anna Nicole Story) ֆիլմը, որի գլխավոր դերում կլինի 27-ամյա Ագնես Բրուքները, որն այդ դերի համար ներկել է մազերը և համապատասխան գրիմ արել: Նա Entertainment Tonight հեռուստաշոուին տված հարցազրույցում ասել է, որ հավանել է իր նոր կերպարը:
«Նրա կյանքի պատմությունն ինձ հիացնում է: Աննա Նիկոլը լեգենդար անձնավորություն է: Նա այնքան տարբեր է և այնքան զարմանալի: Նրա կյանքում այնքան վերելքներ ու վայրէջքներ են եղել: Երբեմն նա պարզապես խելագար է եղել, հետո հավաքել է իրեն: Եվ չնայած շատ էի հուզվում` մտածեցի, հիանալի կստացվի»,- ասել է դերասանուհին, հայտնում է starbloid.com-ը:









































