Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան ու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան հայտարարեցին այն 15 հարձակվողների անունները, որոնք հավակնում են տեղ գտնել տարվա հավաքականում:
Ներկայացնում ենք բոլոր թեկնածուներին.
Սերխիո Ագուերո(Արգենտինայի հավաքական, «Մանչեսթեր Սիթի»), Մարիո Բալոտելի(Իտալիայի հավաքական, «Մանչեսթեր Սիթի»), Կարիմ Բենզեմա(Ֆրանսիայի հավաքական, «Ռեալ Մադրիդ»), Էդինսոն Կավանի(Ուրուգվայի հավաքական, «Նապոլի»), Քրիշտիանու Ռոնալդու(Պորտուգալիայի հավաքական, «Ռեալ Մադրիդ»), Դիդիե Դրոգբա(Կոտ դʹԻվուարի հավաքական, «Շանհայ Շենհուա»), Ռադամել Ֆալկաո(Կոլումբիայի հավաքական, «Աթլետիկո Մադրիդ»), Մարիո Գոմես(Գերմանիայի հավաքական, «Բավարիա»), Զլատան Իբրահիմովիչ(Շվեդիայի հավաքական, «Պարի Սեն Ժերմեն»), Լիոնել Մեսսի(Արգենտինայի հավաքական, «Բարսելոնա»), Նեյմար(Բրազիլիայի հավաքական, «Սանթոս»), Ռոբին վան Պերսի(Հոլանդիայի հավաքական, «Մանչեսթեր Յունայթեդ»), Ուեյն Ռունի(Անգլիայի հավաքական, «Մանչեսթեր Յունայթեդ»), Լուիս Սուարես(Ուրուգվայի հավաքական, «Լիվերպուլ»):
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 7-ին շվեյցարական Ցյուրիխում:









































