Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանփոխանցմամբ՝Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Անընդունելի է Ղարաբաղյան հակամարտությունում ստատուսքվոյի պահպանումը: Մարդիկ պետք է պատրաստվեն ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: ԵՄ գլխավոր առաջնահերթություններից մեկը պատերազմների կանխումն է: Պատերազմը դառը հետևանքներ է ունենում յուրաքանչյուր տարածաշրջանի համար:
Յուրաքանչյուր կողմ պետք է ցուցաբերիքաղաքական կամք՝ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության ձեռքբերման համար:ԵՄ-ը հակամարտող կողմերին կոչ է անում կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված համաձայնագրերը, ինչպես նաև ստանձնած պարտավորությունները:
ԵՄ-ը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, կարիք չկա փոխելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:ԵՄ-ը հատուկ ուշադրություն է հատկացնում էներգետիկ անվտանգության խնդրին»:







































