Սիրիայի զինվորականները Հալեպի արվարձաններից մեկում՝ Ալ-Լիրմուն շրջանում հայտնաբերել են դեղորայաքների մեծ պահեստ, որոնք ապստամբները գողացել են հիվանդանոցներից և բժշկական կենտրոններից: Դեղորայքի ընդհանուր արժեքը գնահատավել է 1.4 միլիոն դոլար, հաղորդում է տեղի Sham Press լրատվական կայքը:
Զինվորականների տեղեկատվության համաձայն՝ դեղորայքը հայտնաբերվել է Հալեպի արվարձանները ահաբեկիչներից մաքրելու հատուկ գործողության ընթացքում: Պահեստում եղել են մասնավորապես հակաբորբոքայիններ, ինսուլին, ցավազրկող դեղահաբեր, բինտ, բամբակ և այլն:
Առգրավված դեղանյութերն արդեն փոխանցվել են Հալեպի վարչություն՝ բժշկակական հաստատություններին բաժանելու համար:









































