Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ելույթ է ունեցել` ի պաշտպանություն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի: Այդ մասին են հայտնել իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` «Ալկոյանո»-ի դեմ խաղի ժամանակ պորտուգալացի մասնագետին հասցեագրված սուլոցներ ու վիրավորական արտահայտություններ են հնչել:
«Դեռևս 2 ամիս առաջ այդ սուլոցների փոխարեն ծափողջույններ էին լսվում: Մոուրինյոյի գլխավորությամբ թիմը երկրի չեմպիոնի տիտղոս է նվաճել` ռեկորդային ցուցանիշներով: Պետք չէ մոռանալ դրական արդյունքների մասին:
Նախորդ մրցաշրջանում գրանցած իր հաջողությունների համար թիմը պարտական է հենց Ժոզե Մոուրինյոյին: Մենք երիտասարդ կոլեկտիվ ունենք, որը ձգտում է կատարելագործել իր խաղն ու հաղթանակներ գրանցել: Մենք լիովին վստահում ենք մեր մարզչին»,- հայտարարել է Կասիլյասը:










































