«168 ժամ»-ի տեղեկություններով` ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մոտ ապագայում կարող է հեռանալ պաշտոնից: Ընդ որում, նրան ոչ թե պատրաստվում են պաշտոնանկ անել, այլ, ըստ թերթի աղբյուրների, ինքն է ցանկանում թողնել ֆինանսների նախարարությունը: Չի բացառվում, որ նա կրկին վերադառնա իրեն հարազատ Կենտրոնական բանկ, որտեղ մինչև ֆինանսների նախարար նշանակվելը զբաղեցնում էր ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնը: Սակայն առավել հավանական է, որ կադրային փոփոխությունը հետաձգվի նախագահական ընտրություններից հետո: Թե ո՞վ կփոխարինի Գաբրիելյանին, դեռևս որոշված չէ: Չի բացառվում, որ այդ պաշտոնը զբաղեցնի ներկայիս տեղակալներից որևէ մեկը:









































