Բրազիլիայի ազգային հավաքականի ու իտալական «Միլան»-ի հարձակվող Ալեշանդրե Պոտոյի գործակալը խոսել է թիմի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ հանդիպման մասին:
«Պատոն Եվրոպայում իրեն լավ է դրսևորում, հետևաբար Բրազիլիա վերադառնալու կարիք չկա: Նրա՝ «Միլան»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է միայն տասնութ ամիս անց: Եթե լավ առաջարկ լինի, մենք կուսումնասիրենք: Այնուամենայնիվ, Պատոն ուրախ է «Միլան»-ում»,- ասել է գործակալը:








































