Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստում բարձրացրել է հիդրոէլեկտրակայաններից գնվող էլեկտրաէներգիայի սակագները: ՀԾԿՀ մամլո քարտուղար Մարիամ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ սակագների փոփոխությունը վերաբերում է 58 ՀԷԿ-երի: Որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարից:
Այսպես. բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 20.287 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 13.523 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 9.017 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի, հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 34.957 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 38.856 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի:
ՀԾԿՀ-ի այս որոշումը սպառողների վրա չի ազդի: Վերականգնվող էներգետիկ կայանների արտադրանքի գնումը «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության կողմից երաշխավորված է օրենքով:










































