Բրազիլացի հարձակվող Լուիս Նազարիո դե Լիմա Ռոնալդոն խոստովանել է լրագրողներին, որ ինքը փոքր-ինչ անհանգստանում է, որ իր՝ աշխարհի առաջնությունում հեղինակած ամենաշատ գոլեր խփելու ռեկորդը կարող է գերազանցվել Միրոսլավ Քլոզեի կողմից:
Նշենք, որ բրազիլացի նախկին ֆուտբոլիստն իր ակտիվում տասնհինգ գոլ ունի:
«Մի փոքր անհանգստանում եմ, որ Քլոզեն կարող է շրջանցել իմ ռեկորդը: Ոչ շատ, սակայն անհանգստանում եմ: Ի վերջո մենք տարբեր պատմություններ ունեցող ֆուտբոլիստներ ենք: Եթե անգամ նա շրջանցի իմ ռեկորդը, ինձ չի կարող ջնջել մարդկանց հհիշողությունից: Ոʹչ, ես նրան չեմ նախանձում, որ խաղում է, պարզապես իմ ցուցանիշն այլևս բարելավել չեմ կարող»,- ասել է Ռոնալդոն:










































