Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը մտավախություն ունի, որ Իրաքի կենտրոնական իշխանությունը կարող է զենք կիրառել քրդերի դեմ, եթե շարունակվեն լարված հարաբերություններ պահպանվել Բաղդադի և ինքնավարության միջև: Այս մասին «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին:
Նախագահի խոսքերով՝ Քրդական ինքնավարությունը մտադիր չէ առանձնանալ Իրաքից, չնայած իրենց միջև առկա խնդիրներին:
Անցած շաբաթվանից պարբերաբար բախումներ են տեղի ունենում Իրաքի կառավարական զորքերի և Քրդական ինքնավարության զինված ջոկատների միջև: Նոյեմբերի 20-ին նման բախումներից մեկի հետևանքով զոհվել է Իրաքի բանակի 12 զինվոր և մեկ խաղաղ բնակիչ:








































