Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հասարակությունն արթնացավ

Շատերի համար կարող է տարօրինակ թվալ, սակայն ԵՊՀ-ում պատմության նոր դասագրքի հետ կապված այս ողջ աղմուկը ըստ էության ունի նաև իր դրական ազդեցությունը հասարակական-քաղաքական մթնոլորտի վրա:

Կեղծելով պատմությունը, խեղաթյուրելով Մարտի 1-ի իրադարձությունները` ԵՊՀ-ի պատմության նոր դասագրքի հեղինակները ըստ էության հանրային լուրջ կրքեր բորբոքեցին և հասարակության մեջ արթնացրին Մարտի 1-ի հետ կապված պահանջատիրությունը, որը, ինչքան էլ տարօրինակ թվա, քնեցրել էր «քաղաքագիտական սիրավեպերի» մեջ խորացած ընդդիմությունը: ՀԱԿ առաջնորդները Մարտի 1-ի թեման դարձրել էին իրենց «քաղաքագիտական» հաշվարկների մաս և օգտագործում էին ըստ հայեցողության, իսկ հասարակությունը, որն իրականում Մարտի 1-ի թեմայի տերն է և պետք է տերն էլ լինի, լինելով նաև պահանջատերը` դուրս էր մնացել այս խաղից` աստիճանաբար ամեն ինչ հանձնելով քաղաքական առաջնորդներին:

Արդյունքում Մարտի 1-ի թեման դարձել էր արդեն ներքաղաքական մանիպուլյացիաների գործիք, ներքաղաքական առևտրի մաս: ԵՊՀ-ում տեղի ունեցած կեղծիքը կոտրեց սառած այս վիճակը, իներտացած հասարակությանը ցնցեց և հիշեցրեց, որ երբ խնդիրը, որը պետության և հասարակության կյանքում ճակատագրական ողբերգություն էր, դառնում է ներքաղաքական ինտրիգների ու պալատական գործարքների առարկա, կարող է ենթարկվել ցանկացած ոտնձգության:

Դրա լավագույն օրինակն էր ԵՊՀ-ում տեղի ունեցած կեղծիքը: Ահա այս առումով է, որ դա ունեցավ նաև դրական ազդեցություն և արթնացրեց հասարակությանը, ու պետք է հուսալ, որ հասարակությունը խնդիրը, այս կարևոր պատմական հարցը, որը, ցավոք, ողբերգական էջն է մեր նորագույն պատմության, թույլ չի տա այլևս դարձնել ներքաղաքական առևտրի առարկա, կուլիսային պայմանավորվածությունների նյութ և ենթարկել նման որևէ ոտնձգության, ինչպես եղավ ԵՊՀ-ում:

Հասարակությունն իրավունք չունի հարցը նորից քաղաքական ալիքներին հանձնելու, քանի որ չհանձնելն է Մարտի 1-ից խուսափելու միակ երաշխիքը, որ կարող է ունենալ իր ազատության և իրավունքների համար պայքարող քաղաքացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում