Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշևը չէր թաքցնում իր զգացմունքները Մադրիդի «Ռեալ»-ում իր մեկնարկային հանդիպումն անցկացնելուց հետո:
Երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել «Ռեալ»-ի մեկնարկային կազմում և փոխարինվել 61-րդ րոպեին` Իսպանիայի Գավաթի խաղարկության «Ալկոյանո»-ի դեմ պատասխան հանդիպմանը:
«Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին, երկրպագուներին, խաղընկերներիս, ովքեր ինձ լավ ընդունեցին: Մինչ խաղադաշտ դուրս գալս Մոուրինյոն խնդրեց ինձ ցուցադրել իմ խաղը: Կպահպանեմ այս մարզաշապիկը՝ որպես լավագույն հիշատակ: Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել, որպեսզի հնարավորություն ունենամ ցուցադրել լավագույն խաղային որակներս»,- հայտարարել է ֆուտբոլիստը:







































