ԱՄՆ Սենատում հանրապետականների խմբակցության ղեկավար Ջոն Քայլը համարում է, որ Ռոմնիի պարտության պատճառը նախագահական ընտրություններում իր տնտեսական ծրագրերը ժողովրդին մատչելի կերպով բացատրելու անկարողության մեջ է:
«Ենթադրվում էր, որ նրա գլխավոր փաստարկը տնտեսությունն է լինելու, սակայն նա այդպես էլ «չի կառուցել իր ուղին» կամ նման հանրավորություն չի տվել Փոլ Ռայանին: Դուք պետք է կարողանաք առաջնորդի հատկանիշներ դրսևորել»,- Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել է Քայլը:
Նրա կարծիքով՝ Ռոմնիի պարտությանը նպաստել է այն հանգամանքը, որ նա չի կարողացել հաղթել նախագահին միջին խավի մարդկանց ճակատագրի և տնտեսության զարգացման վերաբերյալ վեճում: Քանի որ այս երկու կետերում նախկին նահանգապետը չի կարողացել պահպանել իր դիրքերը, մնացած բոլոր թեմաները շարունակում են մնալ երկրորդական:







































