Saturday, 06 06 2026
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

«Նաիրիտ»-ի տնօրենն էլ աշխատավարձ չի ստացել

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին չվճարված 11 ամիսների աշխատավարձի երկու ամիսների գումարը կվճարվի մինչև դեկտեմբերի 20-ը: Ընդ որում, մեկ ամսվանը կվճարվի մինչև այս շաբաթվա վերջը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Նաիրիտ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը: «Իհարկե, եթե չբողոքեին, էլի կտրվեր, բայց մի քիչ ուշ՝ դեկտեմբերի սկզբին և վերջին»,- ասել է տնօրենը՝ հավելելով, որ գումարը փոխառություն են վերցնելու էներգետիկայի նախարարության ձեռնարկություններից, այդ թվում՝ Երևանի ՋԷԿ-ից. «Մենք պարտք ենք վերցնում՝ ավելացնելով մեր պարտքը»:

«Նաիրիտ»–ը, ըստ գլխավոր տնօրենի, ֆինանսական դժվարությունների պատճառով տեխնիկական կանգառի վիճակում է 2010 թ. ապրիլից: Անհնար էր այդ ժամանակ բոլորին վճարել, ուստի աշխատողների մի մասին ուղարկել են պարապուրդի, տեխնիկական ծառայողներին՝ ոչ:

Ըստ տնօրենի՝ այսօր կա ընկերության տեխնիկական վերականգնման, վերազինման և արտադրության վերսկսման հնարավորություն: Ծրագրի հեղինակը «Նաիրիտ»–ն է, ծրագիրն ընդունվել և հաստատվել է կառավարության կողմից:

Տնօրենը նշել է, որ գործարանը կաուչուկի վաճառքի խնդիր երբեք չի ունեցել, թեև ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աշխարհում պահանջարկը քչացել է: Նախկինում 70 հազար տոննա կաուչուկ արտադրող «Նաիրիտ»-ն այսօր ընդամենը 10 հազար տոննա է կարող արտադրել:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո «Նաիրիտ»–ում ներդրում արվել է 2006 թվականին, երբ գործարանն անցավ «Ռայնովիլ»–ին: «Երբ «Ռայնովիլ» ընկերությանը վաճառվեց, ներդրումների 6 ծրագիր կար: Հետաքրքրված էին ընկերությունների կաուչուկի արտադրությամբ և վաճառքով: Ընկերության 80 տոկոս բաժնետոմսերը վաճառվեցին նրան: «Նաիրիտ»–ի սեփականատերն այժմ այդ ընկերությունն է, որը միջոցների սղության պատճառով չի կարող իրականացնել ներդրումների ծրագիրը»,- ասել է Հովիկ Հախինյանը և հավելել, որ պետք է «Նաիրիտ»–ն այս ընթացքում արդեն արտադրման ծավալները հասցներ 25 հազար տոննայի, սակայն որևէ բան չի արվել, և ծրագրերի խախտման պատճառով իրենք փորձում են այլ ընկերության հանձնել ձեռնարկությունը:

Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ տնօրենը նշել է, որ եթե մինչև տարեվերջ կարողանան նոր պայմանագիրը կնքել կառավարչի հետ, ապա ներդրումների հենց առաջին հոսքից կվճարեն աշխատվարձը: Ի դեպ, տնօրենն ինքը աշխատավարձ չի ստացել, իսկ հարցին, թե ինչով է յոլա գնում, չի պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում