Չնայած Լինդսի Լոհանի նոր՝ «Լիզ և Դիք» ֆիլմի ակտիվ գովազդին` ֆիլմն անհաջողության է մատնվել: Կիրակի օրը սովորական հանդիսատեսն ու աստղերը դիտել են Լինդսիի նոր ստեղծագործությունը և շատ դժգոհ մնացել: Օրերս Լոհանն իր դերասանական խաղի համար շատ սուր քննադատության է ենթարկվել: Միակը, ով այդ դժվար պահին աջակցել է Լոհանին, Լեդի Գագան է եղել, հայտնում է purepeople.ru-ն:
Պետք է նշել, որ Լոհանն այս ֆիլմի հետ կապված մեծ հույսեր ուներ: Հաջողության դեպքում այն նրան կօգներ նոր փուլ սկսել կարիերայում:
Առաջին անգամ քննադատությունները վերաբերում էին ոչ թե նրա անհաջող ընտրված հագուստին կամ անձնական կյանքին, այլ պրոֆեսիոնալ գործունեությանը:
Հանդիսատեսը նշել է նրա դատարկ հայացքն ու չհասկանալը, թե ինչպես պետք է խաղա շատ տեսարաններում: Դերասանուհու հայրը` Մայքլ Լոհանը, աջակցել է դստերը` հայտարարելով, որ նա հրաշալի դերասանուհի է, սակայն հաշվի առնելով հոր հետ Լինդսիի անհաշտ հարաբերությունները` դժվար թե այս մեկնաբանությունը նրան մխիթարի:
Լեդի Գագան իսկապես հոսանքին հակառակ է գնացել և աջակցել է Լոհանին: Երգչուհին իր միկրոբլոգում գրել է. «Դու լավ ես աշխատել «Լիզ և Դիքի» համար: Ոչ մեկին թույլ չտաս, որ քեզ նվաստացնեն, Լիզը դա չէր հանդուրժում: Նրանք միշտ հարձակվում են լավագույնների վրա»:







































