Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին չի մասնակցի Արքայական գավաթի 1/16-րդ եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ալավես» հանդիպմանը:
Հաղորդման համաձայն՝ Մեսսիից բացի՝ խաղին չեն մասնակցի նաև հիմնական կազմի մի շարք այլ ֆուտբոլիստներ(Անդրես Ինյեստա, Չավի, Խերարդ Պիկե, Վիկտոր Վալդես):
Հիշեցնենք, որ առաջին հանդիպմանը «Բարսա»-ն հաղթեց 3:0 հաշվով:






































