«Պալմեյրաս»-ը, որն անցած մրցաշրջանի արդյունքում դուրս է մնացել բրազիլական Ա Սերիայից, նոր կյանքի է պատրաստվում: Հնարավոր է, որ ակումբը 18 տարվա մեջ առաջին անգամ նոր դարպասապահի տրանսֆեր ձեռք բերի: Այն բանից հետո, երբ 1994 թվականին թիմը համալրեց Ռոբերտո Ֆերնանդեսը, այլ դարպասապահների իրավունքներ ակումբը չի գնել:
Երկար ժամանակ առաջին համարի ներքո հանդես էր գալիս աշխարհի չեմպիոն Մարկոսը, ով իր մարզական կարիերան ավարտել է 2005 թվականին: Նրանից հետո թիմի դարպասը պաշտպանել են Դեոլան, Բրունոն և Ռաֆայել Ալեմանը:
Esporte-ի տեղեկացմամբ՝ «Պալմեյրաս»-ն այլևս չի վստահի իր սաներին և այլ ակումբից դարպասապահի տրանսֆեր ձեռք կբերի: Ակումբի ղեկավար Սեզար Սամպայոն այդ լուրը չի հաստատել, սակայն նաև չի հերքել:






































